Աշխարհ

08.06.2021 21:25


«Լատվիան հետաքրքրություն է ցուցաբերում մեր ԱԹՍ-ների նկատմամբ»․ Չավուշօղլու

«Լատվիան հետաքրքրություն է ցուցաբերում մեր ԱԹՍ-ների նկատմամբ»․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Լատվիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի հետ:

Չավուշօղլուն հանդիպման վերաբերյալ Twitter-ում հետևյալ գրառումն է արել.

«Լատվիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի հետ քննարկել ենք մեր հարաբերությունները և ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Զարգացնելու ենք մեր համագործակցությունը Լատվիայի հետ։ Այդ երկիրը ՆԱՏՕ-ում մեր 2-րդ գործընկերն է, որ հետաքրքրություն է ցուցաբերել մեր ԱԹՍ-ների նկատմամբ»:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը