Հարցազրույց

16.06.2021 08:33


«Մի երկրում, որի ղեկավարը, մուրճը ձեռքին, սպառնում է վերացնել ինտելեկտուալ էլիտային, հոգևորականությանը, որևէ ներդրում չի լինի». Արմեն Գևորգյան (տեսանյութ)

«Մի երկրում, որի ղեկավարը, մուրճը ձեռքին, սպառնում է վերացնել ինտելեկտուալ էլիտային, հոգևորականությանը, որևէ ներդրում չի լինի». Արմեն Գևորգյան (տեսանյութ)

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանն է:

Բանախոսը վստահ է.

  • Հունիսի 20-ի հաղթանակից հետո մեր առաջնահերթ խնդիրներն են լինելու՝ հասարակության ներսում ապահովել համերաշխությունը, պայմաններ ստեղծել մարդկանց ներաշխարհը խաղաղեցնելու, հանդարտեցնելու համար, գերիների շուտափույթ վերադարձ, սահմանների պաշտպանություն:
  • Պետությունն այսօր կանգնած է, սո՛ւտ է՝ չկա տնտեսական հաջողություն, մարդկանց կյանքում, իշխանություններից բացի, որևէ բան փոխվե՞լ է:
  • Պետական համակարգը պետք է restart տանք: Դա, իհարկե, երկար ժամանակ չի պահանջում, բայց պահանջում է ջանք ու պրոֆեսիոնալ թիմ:
  • 2018-ի հեղափոխության հիմնական արժեքներից մեկն անպատասխանատվությունն է:
  • Մի երկրում, որի ղեկավարը մուրճը ձեռքին սպառնում է վերացնել ինտելեկտուալ էլիտային, հոգևորականությանը, ներդրումներ չեն լինի:
  • Այսօրվա իշխանության մեջ կան մարդիկ, որոնք պետության, պետականության զգացողություն չունեն, միշտ պայքարել են պետության, պետական մարմինների դեմ:
  • Նախկին իշխանություններին քննադատողները, իրավունքի պաշտպանները, մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունները, նախկինում ձայն բարձրացնողներն այսօր դարձել են հեղափոխության պաշտպաններ ու լռում են:
  • Այսօր մարդկանց մոտ չհիմնավորված սպասումներ են առաջացրել, չկա կանխատեսելիություն: Այսպես չի՛ կարելի պետություն ղեկավարել:
  • Որպեսզի մենք ունենանք հարմարավետ, բարեկեցիկ Երևան, մենք պետք է հարմարավետ և բարեկեցիկ դարձնենք մեր համայնքները, գյուղերը, մարզերը:
  • Իրականում մենք այսօր պետություն չունենք, ունենք գործիչներ, որոնք պետական պաշտոններ զբաղեցնելով՝ մոլորության մեջ են գցում հասարակությանը՝ թվացյալ պատկերներ ստեղծելով:
  • Պետական համակարգում գործ անելու հավեսը կորել է: Այսօր ունենք չաշխատող պետություն:
  • Հունիսի 20-ից հետո, ներգրավելով բոլոր կարող ուժերին, պետք է շատ ջանք գործադրենք, որ պետական կառավարման համակարգը՝ մեքենան աշխատի:
  • Չկան կառավարման վատ մարմիններ, կան միայն վատ ղեկավարներ:
  • Այս իշխանությունները ձախողել են բոլոր ոլորտներում:
  • Ձախողակների այս կառավարությունը երկիրն արհավիրքի առջև կանգնեցնելուց հետո շարունակում է ապագայի մասին խոսել, ներկայացնել անհասկանալի իրողություն:
  • Այսօր բոլորի տուն անհանգստություն է մտել, կա լարվածություն:
  • Իրականում պարտականությունների կատարման խնդիրն այսօր կախված է մեկ մարդու քմահաճույքներից:
  • Ապիկար կառավարության գործունեության արդյունքում պատասխանատվության բեռը կրելու ենք մենք բոլորս՝ բարձր հարկեր վճարելով:
  • Ներդրողները համոզված են՝ մի մարդ, որը չի կարողացել պաշտպանել երկրի սահմանները, ինչպե՞ս կարող է պաշտպանել իրենց կողմից կատարված ներդրումները:
  • Հունիսի 21-ին մենք պետք է ապագա մտնենք առանց չարության, առանց հետին մտքերի:

Այս խորագրի վերջին նյութերը