Քաղաքական

14.06.2011 14:22

Լևոն Տեր–Պետրոսյանը զրկվո՞ւմ է ՀԱԿ ամերիկյան գրասենյակից և աջակցության ԱՄՆ կենտրոնից

Լևոն Տեր–Պետրոսյանը զրկվո՞ւմ է ՀԱԿ ամերիկյան գրասենյակից և աջակցության ԱՄՆ կենտրոնից

Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով վերջին օրերին ֆեյսբուքյան իր էջում հանդես էր գալիս քաղբանտարկյալների մասին սենսացիոն բացահայտումներով, հունիսի 11–ին գրել է, որ ՀԱԿ–ին հարող «Հայ քաղաքացիական հասարակություն» մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունն իր ներքին որոշմամբ ինքնալուծարվել է հերթական երեք հանդիպումների ձախողման պատճառով: Թե կոնկրետ ի՞նչ հանդիպումներ են դրանք և հատկապես ինչո՞ւ չեն կայացել, չի մանրամասնվում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ–ում բնակվող ՀՀ քաղաքացիների հետ միասին «Հայ քաղաքացիական հասարակություն» մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը (որի նախագահն է փաստաբան Կարո Կարապետյանը) 2008–ին «Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ կենտրոնի» հինադիրներից մեկն էր։ 2008թ. օգոստոսին «Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ կենտրոնը» հռչակագրով միացել էր Հայ ազգային կոնգրեսին՝ վերանվանվելով «Ժողովրդավարական Հայաստան» քաղաքացիական նախաձեռնություն: Այդ կազմակերպությունը վերակազմավորվել էր ՀԱԿ ամերիկյան գրասենյակի, որը ներկայացնում էին Կարինե Աֆրիկյանը, Լևոն Բաբասյանը և Կարո Կարապետյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։