Աշխարհ

26.06.2021 17:52


Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը պարբերաբար օգտվել է փողերի լվացման մեջ կասկածվող գործարարի ինքնաթիռից

Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը պարբերաբար օգտվել է փողերի լվացման մեջ կասկածվող գործարարի ինքնաթիռից

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պարբերաբար օգտագործել է մասնավոր ինքնաթիռը, որը պատկանում էր ամերիկացի մի գործարարի, ով մեղադրվում է փողերի լվացման զանգվածային ծրագիրը ղեկավարելու մեջ, հաղորդում է Ahval-ը՝ վկայակոչելով Cumhuriyet- ի սյունակագիր Թունջայ Մոլավեյեսօղլուին:

«Աղբյուրները, որոնց հետ ես խոսել եմ, ենթադրում են, որ Սոյլուն օգտագործել է Սեզգին Բարան Կորկմազի ինքնաթիռը, հատկապես՝ ընտրությունների ժամանակ»,-ասաց Մոլլավեյեսօղլուն: Կորկմազը ձերբակալվել է Ավստրիայում կիրակի օրը՝ ամերիկյան իշխանությունների պահանջով: Նա մեղադրվում է սխեմայից ստացված եկամուտների լվացման մեջ՝ ԱՄՆ կառավարության կողմից ավելի քան 500 միլիոն ԱՄՆ դոլարի սուբսիդիաներ խաբեությամբ ստանալու համար:

Թուրքական իշխանությունները նաեւ ձգտում են Կորկմազի արտահանձնմանը գործի կապակցությամբ, որով 133 միլիոն դոլար անցել է Թուրքիայում եւ Լյուքսեմբուրգում գործարարի կողմից վերահսկվող բանկային հաշիվներով: Ըստ ԱՄՆ դատախազության՝ Կորկմազն այդ գումարն օգտագործել է իրեն շքեղ ապրելակերպ ապահովելու համար, այդ թվում՝ մասնավոր ինքնաթիռներ, զբոսանավեր ու շքեղ վիլլաներ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը