Հարցազրույց

27.06.2021 07:14


«Մեր ձեռքի տակ եղած ապացույցներով՝ բազմաթիվ ռազմագերիներ սպանված են. ՀՀ գործող իշխանությունները պետք է պատասխան տան նրանց ընտանիքների անդամներին». Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)

«Մեր ձեռքի տակ եղած ապացույցներով՝ բազմաթիվ ռազմագերիներ սպանված են. ՀՀ գործող իշխանությունները պետք է պատասխան տան նրանց ընտանիքների անդամներին». Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան, «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանն է:

Բանախոսը վստահ է.

  • Միջազգային հանրության լռությունը գին ունի. Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի կարևոր հարցով նրանց վճարել են:
  • Գերտերություն մեր գործընկերները լավ առևտրականներ են. մի հետաքրքրություն ունեն՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը լուծել հօգուտ Ադրբեջանի:
  • Մենք հայտնվել ենք Արևմուտքի և Ռուսաստանի բախման կիզակետում. այդ բախումներից միշտ դուրս ենք եկել վատագույն սցենարով:
  • Միջազգային հանրությունը Հայաստանի իշխանություններին քարտ-բլանշ է տվել:
  • Ռազմագերիների խնդիրը քաղաքականացվել է, նրանց վերադարձը կախված է Հայաստանի առջև դրված ուղղակի պահանջների կատարումից:
  • Մեր ձեռքի տակ եղած ապացույցներով՝ բազմաթիվ ռազմագերիներ սպանված են. ՀՀ գործող իշխանությունները պետք է պատասխան տան նրանց ընտանիքների անդամներին:
  • Բաքվում հայ ռազմագերիների բեմականացված դատավարությամբ Ադրբեջանի իշխանությունները թիրախավորում են նրանց հարազատներին, ծնողներին՝ հոգեբանական ճնշում գործադրելով, իսկ միջազգային հանրությանը՝ մոլորության մեջ գցելով:
  • Այնպես, ինչպես Հայաստանի գործող իշխանություններն են իրավունքը ծռմռում և օգտագործում իրենց քաղաքական նպատակների համար, այդպես էլ Ադրբեջանն է գերիներին պահում իր քաղաքական նպատակների վերջնական լուծումը ստանալու համար:
  • Հայաստանի իշխանությունները ռազմագերիների խնդիրն առևտրի մաս են դարձրել:
  • Նիկոլ Փաշինյանը լեգիտիմացնում է Ադրբեջանի գործողությունները և թուլացնում միջազգային հանրության կողմից ճնշումները:
  • Եթե ավելի ստույգ խոսենք, ապա 125+60, այսինքն՝ այս պահի դրությամբ մեր ունեցած տվյալներով, շուրջ 185 հայեր գտնվել են Ադրբեջանում ողջ, եղել են գերիներ, և պետք է հենց այս քանակն էլ հայրենադարձվեր: Ադրբեջանը պատասխանատվություն է ստանձնել միայն 60-ի համար:

Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիներին փաստաբանական օգնություն տրամադրելու հարցով երեկ ՀՀ Փաստաբանների պալատը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ փաստաբանները քննարկել են Ադրբեջանում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու, ինչպես նաև հնարավոր խախտումները բացահայտելու և հիմնավորելու անհրաժեշտության և արդյունավետության հարցը: Նախաձեռնության մասնակից փաստաբանները պատրաստակամություն էին հայտնել նաև անհրաժեշտություն առաջանալու դեպքում կարճ ժամանակ հետո մեկնել Բաքու:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան, «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը, որ այս ընթացքում իր որոշ գործընկերների և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ դիմելով ՄԻԵԴ՝ հսկայական ջանքեր է գործադրել և հայրենիք վերադարձրել բազմաթիվ ռազմագերիների, ՀՀ Փաստաբանների պալատի այդ նախաձեռնությունը համարում է մեծ նվեր Ադրբեջանին.

«Ավելի մեծ նվեր Ադրբեջանին մատուցել չէին կարող. նման նախաձեռնությամբ հանդես եկող փաստաբանները դառնալու են դատավարություն թատրոնի փոքր խաղացողներից մեկը»,-ասում է նա:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը