Աշխարհ

28.06.2021 19:22


Եվրո-2020. ի՞նչ հանդիպումներ կկայանան այսօր

Եվրո-2020. ի՞նչ հանդիպումներ կկայանան այսօր

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում շարունակվում են փլեյ-օֆֆի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղային հերթական օրը կմրցեն ևս 4 հավաքականներ: Խորվաթիան Կապոնհագենում ուժերը կչափի Իսպանիայի հետ: D խմբում Խորվաթիան զբաղեցրեց երկրորդ տեղը` մեկ հաղթանակ, մեկ պարտություն, մեկ ոչ-ոքի արդյունքով: E խմբում Իսպանիան ևս երկրորդն էր:

Օրվա մյուս խաղում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան կմրցի Շվեյցարիայի դեմ: Ֆրանսիան F խմբում գրավեց առաջին տեղը, իսկ A խմբում Շվեյցարիան երրորդ լավագույն արդյունքով դուրս եկավ խմբից:

Խորվաթիա-Իսպանիա` 20:00

Ֆրանսիա-Շվեյցարիա` 23:00

Այս խորագրի վերջին նյութերը