Քաղաքական

15.06.2011 14:04


ՀՀԿ–ականը ՍԴՀԿ ատենապետին. «Հայ կնոջը հարիր չէ վերջնաժամկետով խոսելը»

ՀՀԿ–ականը ՍԴՀԿ ատենապետին. «Հայ կնոջը  հարիր չէ վերջնաժամկետով խոսելը»

ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը «7օր»–ին ասել է, որ ՀԱԿ–իշխանություն երկխոսության առնչությամբ Սերժ Սարգսյանի պատասխանին սպասելու ողջամիտ ժամկետը մինչև այս ամսվա վերջն է՝ մինչև ՀԱԿ հաջորդ հանրահավաքը։

Ի պատասխան Լյուդմիլա Սարգսյանի հայտարարության՝ ՀՀԿ–ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը «7օր»–ին ասել է, որ վերջնաժամկետներով խոսելը ճիշտ չէ։

Պետք է նաև մեկ այլ տեսակետից մոտենալ այդ հայտարարությանը։ Հայ կնոջը  հարիր չէ վերջնաժամկետով խոսելը։ Մենք դա դիտարկենք որպես հայ կնոջ խոսք և չփորձենք ավելի կոշտ արձագանքել։ Իսկ քաղաքական առումով այն մեղադրանքները, որ այս երկխոսությունն իշխանությանն էր պետք, որ իշխանությունը վիժեցրեց այդ երկխոսությունը, կամ մեր վերջնաժամկետը սա՛ է, այս փուլում, այս պարագայում կոնտեքստից դուրս են, և որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում,–ասել է Հ. Սահակյանը.

–Եթե մեր երկրում կա խնդիր, սխալ, որը պետք է քննարկվի, և բոլոր կողմերը համարում են, որ այդ հարցերը պետք է լուծվեն խաղաղ քննարկումների, կառուցողական բանավեճերի միջոցով, ապա դա պետք է բոլորի՛ս։ Իսկ եթե ինչ–որ մի բան էլ վիժեցվի հանկարծ, ընթացք չունենա, ապա դա բոլորի՛ մեղքն է։ Սա միանշանակ է, և որևէ մեկը չի կարող խոսքով, որոշակի գործողություններով մեղքը կամ մեղադրանքը բարդել հակառակ կողմի վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը