Աշխարհ

01.07.2021 21:25


Թուրքիայում ընթանում են «Անատոլիայի արծիվ-2021» միջազգային ուսումնական վարժանքները

Թուրքիայում ընթանում են «Անատոլիայի արծիվ-2021» միջազգային ուսումնական վարժանքները

Թուրքիայի Քոնիա նահանգի 3-րդ գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարությունում ընթանում են «Անատոլիայի արծիվ -2021» միջազգային ուսումնական վարժանքները։

Ուսումնական վարժանքներին մասնակցում են ՆԱՏՕ-ի, Ադրբեջանի, Կատարի, Պակիստանի և Թուրքիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերը։

Նախորդ տարիներին դիտորդի կարգավիճակով մասնակցող Ադրբեջանն այս տարի առաջին անգամ ստացել է լիարժեք մասնակցի կարգավիճակ։

Ադրբեջանը ներկայացված է երկու SU-25 և MiG-29 կործանիչներով։

Միջազգային ուսումնական վարժանքները մեկնարկել են հունիս 21-ին և ավարտվելու են հուլիսի 2-ին։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը