Լրահոս

16.06.2011 09:37


Արարատ Զուրաբյանն արդեն միացել է «Ազատ դեմոկրատներին»

Արարատ Զուրաբյանն արդեն միացել է «Ազատ դեմոկրատներին»

«7օր»–ի տեղեկություններով՝ ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանն արդեն անդամագրվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը։ Նա և ՀՀՇ վարչության անդամ Հրաչյա Հակոբյանը մի քանի օր առաջ էին ՀՀՇ–ից դուրս գալու դիմում ներկայացրել։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հիմնադրել է ՀՀՇ նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը։ Այս կուսակցությանն են միանում ՀՀՇ մի շարք նախկին անդամներ։ ՀՀՇ անդամ, նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանն էլ ակտիվորեն մասնակցում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ձևավորման աշխատանքներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը