Աշխարհ

03.07.2021 20:21


Եվրո-2020. ինչ հանդիպումներ կկայանան

Եվրո-2020. ինչ հանդիպումներ կկայանան

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում կկայանա քառորդ եզրափակչի ևս երկու հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քառորդ եզրափակիչում Չեխիան կմրցի Դանիայի հետ: Չեխերը 1/8 եզրափակչի արգելքն հաղթահարեցին պարտության մատնելով Նիդերլանդներին 0:2 հաշվով: Դանիան այս փուլին հասավ հաղթելով Ուելսին խոշոր 0:4 հաշվով:

Օրվա մյուս խաղում Ուկրաինան Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կմրցի Անգլիայի հետ: Անդրեյ Շևչենկոյի գլխավորած Ուկրաինան 1/8 եզրափակիչում հաղթեց Շվեդիային լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ, իսկ Անգլիան առավելության հասավ Գերմանիայի նկատմամբ:

Չեխիա-Դանիա` 20:00

Ուկրաինա-Անգլիա` 23:00

Այս խորագրի վերջին նյութերը