Լրահոս

16.06.2011 18:16


Հետախուզվողները հայտնաբերվեցին

Հունիսի 16-ին, ժամը 01.15-ին,  ոստիկանության Բագրատաշենի բաժնի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 50-ամյա Ալբերտ Շեկյանին, որը 2010 թ. սեպտեմբերի 7-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության  մեղադրանքով:
Կատարվում է քննություն:
* * *
Հունիսի 15-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները  բերման են ենթարկել 23-ամյա Ժորա Թ.-ին, որը ս/թ հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:
Ժորա Թ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ:
* * *
Հունիսի 15-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները Ստոկհոլմ-Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 39-ամյա Սամվել Թ.-ին, որը 2009 թ. դեկտեմբերի 30-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը:
Կատարվում է քննություն:
* * *
Հունիսի 15-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 20-ամյա Վահե Հ.-ն, որը 2010 թ. սեպտեմբերի 22-ից ՌԴ Օմսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էրՌԴ քրեական օրենսգրքիի 264 հոդվածի 3-րդ մասի (ՃՏՊ` մահվան ելքով) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Այս խորագրի վերջին նյութերը