Լրահոս

17.06.2011 18:20


Հետախուզվողները հայտնաբերվեցին

Հունիսի 16-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության ծառայողները անձնագրային և վիզաների վարչության շենքից բերման են ենթարկվել 44-ամյա Անդրանիկ Հ.-ին, որը 2010 թ. մարտի 1-ից Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Անդրանիկ Հ.-ն կալանավորվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ գլխավոր դատախազություն:
* * *
Հունիսի 16-ին, ժամը 08.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 21-ամյա Դավիթ Ս.-ին, որը ս/թ հունիսի 8-ից հետախուզվում էր մաքսանենգության և պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքներով:
Կատարվում է քննություն:
* * *
Հունիսի 16-ին, ժամը 08.10-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Կամոյի փողոցից բերման են ենթարկել 29-ամյա Գրիգոր Գ.-ին, որը ս/թ հունիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Կատարվում է քննություն:
* * *
Հունիսի 16-ին, ժամը 10.20-ին, Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակից ոստիկանության Մասիսի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Վահագն Հ.-ն, որը ս/թ հունիսի 14-ից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով:
Կատարվում է քննություն:
 

Այս խորագրի վերջին նյութերը