Լրահոս

17.04.2009 19:36


Լույս է տեսել վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամյակ» գիրքը

Լույս է տեսել վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամյակ» գիրքը

«Երևան» հյուրանոցում տեղի է ունեցել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամյակ» գրքի շնորհանդեսը։

-Այս գիրքն իմ պատասխանատվության զգացումն է պատմության առաջ, այն արտացոլում է  10 տարիների մեր արտաքին քաղաքականության և, ինչ-որ տեղ նաև ներքաղաքական իրավիճակը։ Ես այնքանով, որքանով բաց և թափանցիկ չեմ եղել ձեզ հետ 10 տարիների ընթացքում, կփորձեմ դա կոմպենսացնել այս գրքով,- լրագրողներին ասել է Վարդան Օսկանյանը։

Գրքի շնորհանդեսին ներկա էին քաղաքական դաշտի ներկայացուցիչներ, գործարարներ և հասարակական գործիչներ։ Ներկներից ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Վարդան Օսկանյանի նախաձեռնությունն, ասելով, թե. «Նրա՝ նախարար աշխատած տարիների փորձը, կարելի է ասել, ազգային արժեք է, և ես ուրախ եմ, որ այն պատշաճորեն գործադրվում է»։

-Կարծում եմ Վարդան Օսկանյանն ունի շատ մեծ փորձ։ Ողջունում եմ այն անձանց քաղաքականության մեջ մնալն ու գործունեություն ծավալելը, ովքեր եղել են նաև պետության քաղաքականությանը շատ մոտ կանգնած և տիրապետում են շատ ավելի մեծ հնարքների, տեղեկատվության,- այսպես է գնահատել Վարդան Օսկանյանի նախաձեռնությունը ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի   նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը