Աշխարհ

17.07.2021 20:33


Երևան-Մեղրի ավտոճանապարհին Mazda մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի բետոնե հենապատին. վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի՝ հոսպիտալացվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին Mazda մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի բետոնե հենապատին. վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի՝ հոսպիտալացվել

Այսօր ժամը 15։50-ի սահմաններում Mazda մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է կամրջի բետոնե հենապատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը, այնուհետև դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը