Աշխարհ

19.07.2021 20:02


Փորձագետները ենթադրում են, որ 500-ամյա արձանիկի վրա հայտնաբերել են Միքելանջելոյի մատնահետքը

Փորձագետները ենթադրում են, որ 500-ամյա արձանիկի վրա հայտնաբերել են Միքելանջելոյի մատնահետքը

Մասնագետները փոքր մոմե արձանի վրա, հավանաբար, հայտնաբերել են Վերածննդի դարաշրջանի ամենահայտնի վարպետներից մեկի` Միքելանջելոյի մատնահետքը:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի մասնագետները մատնահետքի նշանը նկատել են մուգ կարմիր արձանիկի վրա, որն առավել մեծ մարմարե քանդակի նախնական մոդելն է եղել:

Խոսքը 500-ամյա մոմե աշխատության մասին է, որը ստացել է «Ստրուկը» անվանումը: Այն կազմել է Հռոմի Հուլիոս Երկրորդ պապի դամբարանի նախապատրաստական մոդելի մի մասը: Այն իրենից ներկայացնում է երիտասարդ մերկ կերպար` ձեռքը դեմքին պահած:

Ըստ փորձագետների` այն եղել ժամանակին մտածված 40 իրական չափսերով քանդակներից մեկի նախնական մոդելը, որոնցով նախատեսվում էր զարդարել Պապի դամբարանը Հռոմում: Միքելանջելոն սկսել է աշխատել առավել մեծ չափսի մարմարե արձանի վրա, սակայն աշխատանքն ավարտին չի հասցրել: Հետագայում դամբարանի կառուցման նախագիծը մեծապես փոխվել է:

Հայտնի է, որ Միքելանջելոն ժամանակին ոչնչացրել է իր նախնական աշխատանքներից շատերը, որոնք մոմից էր պատրաստում: Այդ իսկ պատճառով ներկայիս հայտնագործությունը մեծ արժեք է ներկայացնում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը