Լրահոս

17.04.2009 19:52


Հյուսիսային պողոտայում արգելվել է ՀԱԿ «քաղաքական զբոսանքը»

Այսօր երեկոյան հյուսիասային պողոտայում հերթապահող ոստիկանները կրկին արգելել են ՀԱԿ ակտիվիստների «քաղաքական զբոսանքը»։ Ըստ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակից Վահե Ստեփանյանը, որ ոստիկանների գործողությունների ականատեսն է եղել, ցուցարարներին հորդորել է զերծ մնալ իրավիճակի սրումից։

Ցուցարարները «քաղաքական զբոսանքը» տեղափոխել են Մարտիրոս Սարյանի արձանին հարող զբոսայգի, որտեղ  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին ուղղված նամակ են պատրաստել` բողոքելով իրենց իրավունքների ոտնահարման դեմ։

Այս խորագրի վերջին նյութերը