Լրահոս

20.06.2011 17:09


Մինչև հուլիսի 1–ը կապամոնտաժվի ևս 245 կրպակ

Մինչև հուլիսի 1–ը կապամոնտաժվի ևս 245 կրպակ

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Քաղաքապետ Կարեն Կարապետյանին զեկուցվել է, որ վարչական շրջաններում շարունակվում են ապօրինի և պայմանագրային ժամկետները լրացած կրպակների ապամոնտաժման աշխատանքները։ Երկրորդ փուլով բոլոր վարչական շրջաններում գույքագրված կրպակներից արդեն ապամոնտաժվել է 157–ը։ Մինչև հուլիսի 1–ը, ըստ վարչական շրջանների ներկայացրած տեղեկատվության, կապամոնտաժվի ևս 245-ը։

Քաղաքապետը մեկ անգամ ևս շեշտել է, որ մայրաքաղաքը պետք է մաքրել կրպակներից. սիզամարգերի, մայթերի և բանուկ այլ հատվածների հաշվին կրպակների տեղադրման թույլտվություն չի լինելու։ Նա հանձնարարել է հետևողականորեն շարունակել և կարճ ժամկետում ավարտել գործընթացը։

Այս խորագրի վերջին նյութերը