Լրահոս

20.06.2011 17:16


Վրացի փորձագետ. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի դեպքում Վրաստանը չի կարող մի կողմում մնալ»

Վրացի փորձագետ. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի դեպքում Վրաստանը չի կարող մի կողմում մնալ»

Վրացական ռազմավերլուծական ամսագրի՝ «Արսենալի» ռազմական փորձագետ Իրաքլի Ալադաշվիլին հարցազրույց է տվել «Վեստի.ազ» գործակալությանն ու անդրադարձել ԼՂ հակամարտության խնդրին։

Ի պատասխան «Որքա՞ն է հակամարտության «թեժ փուլի» վերսկսման հավանականությունը» հարցին՝ Իրաքլի Ալադաշվիլին ասել է.

–Հավանականությունը շատ մեծ է։ Այնտեղ՝ շփման գծում, անընդհատ կրակոցներ են, աշխատում են դիպուկահարները։ Սակայն ես չեմ կարծում, որ Ադրբեջանի ու Հայաստանի զինված բախումը մի քանի օրից եկար տևի։ Այն ստիպված կլինեն դադարեցնել միջազգային կազմակերպությունների ու և այնպիսի երկրների ճնշման տակ, ինչպիսիք են Թուրքիան, Ռուսաստանը և ԱՄՆ–ը։ Բայց այդ կարճ ժամանակահատվածում կողմերը կփորձեն իրենց օգտին հնարավորինս առաջ տանել իրենց կողմից վերահսկվող տարածքների սահմանները։

Ինձ մոտ մտահոգություն է առաջացնում այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման դեպքում Վրաստանը չի կարող մի կողմում մնալ։ Ինչպես գիտեք, Վրաստանի տարածքում խիտ բնակվում են և՛ հայեր, և՛ ադրբեջանցիներ։ Բացի այդ, ես չեմ բացառում, որ ռազմական գործողությունները կարող են տեղի ունենալ հարավկովկասյան երեք պետությունների սահմանների հատման գծում, օրինակ՝ այսպես կոչված՝ «Կարմիր կամուրջի» շրջանում։ Հնարավոր են նաև հրետանային փոխհրաձգություններ։ Օրինակ՝ Վրաստանում բնակվող ադրբեջանցիները կարող են դիվերսիոն գործողություններ իրականացնել Հայաստան տանող երկաթուղիների վրա, իսկ հայերը՝ Ադրբեջանից Վրաստան եկող նավթամուղի վրա։ 1990–ականներին նման դեպքեր արդեն եղել են։

Այս խորագրի վերջին նյութերը