Լրահոս

20.06.2011 18:08


Սպանության փորձի, մաքսանենգության, գողության և նշանակված պատժի կրումից խուսափելու մեղադրանքներով

Հունիսի 18-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների և Նաիրիի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի մի բնակարանից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արշակ Ս.-ին, որը ս/թ հունվարի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (սպանության փորձ):
Արշակ Ս.-ն կալանավորված է:
* * *
Հունիսի 18-ին, ժամը, 06.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և «Զվարթնոցե օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1982 թ. ծնված Խաժակ Մ.-ին, որը ս/թ մայիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 215 հոդվածի (Մաքսանենգությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խաժակ Մ.-ն ներկայացվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
* * *
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 19-ին, ժամը 16.45-ին, Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է վերադարձել 1979 թ. ծնված Արթուր Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, կրկին անգամ):
Արթուր Ս.-ն կալանավորված է:
* * *
Հունիսի 18-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակի մոտակայքից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Ալվարդ Ա.-ին, որը ս/թ հունիսի 16-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Կատարվում է քննություն:
* * *
Հունիսի 18-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Հատուկ քննչական ծառայության աշխատակիցների հետ համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելիս Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Խ.-ին, որը ս/թ մայիսի 27-ից հետախուզվում էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու համար:
Արմեն Խ.-ն կալանավորված է:

Այս խորագրի վերջին նյութերը