Լրահոս

21.06.2011 13:40


Տիգրան Արզաքանցյանը վատառողջ է, բայց էլի առաջադրվելու է

Տիգրան Արզաքանցյանը վատառողջ է, բայց էլի առաջադրվելու է

Այսօր կառավարության հրավիրած ԱԺ արտահերթին ներկա է եղել նաև Տիգրան Արզաքանցյանը, ով խորհրդարանի աշխատանքներից ամենաշատ բացակայող պատգամավորներից է: Հարցին՝ ինչո՞ւ է այսօր որոշել այցելել ԱԺ, նա զարմացած պատասխանել է.

-Այսօր այստե՛ղ եմ, եկել եմ: Երբ որ Հայաստանում եմ, միշտ գալիս եմ: Չեմ գալում, ասում եք՝ խի՞ չես գալում: Եկել ենք, ասում եք՝ խի՞ ես եկել: Ես ձեզ չեմ հասկանում:

Տիգրան Արզաքանցյանն ասել է նաև, որ իր բացակայությունները պայմանավորված են առողջական խնդիրներով և հարգելի են, քանի որ բժշկի թուղթ է ներկայացրել ԱԺ: Թե կոնկրետ ինչ առողջական խնդիրներ ունի, հրաժարվել է նշել:

-Դա իմ անձնականն է: Եթե մարդկանց հետ դժբախտություն է կատարվում, նորմալ մարդը կարող է ցավի ու հասկանա: Եթե մարդու առողջության հետ կապված խնդիրներ կան, իր բուժումով, իր առողջությամբ է զբաղվում, ուրեմն չպիտի դնեն, վերցնեն՝ ի՞նչ է, ի՞նչ չի... մանրամասն դիագնոզն ուզում եք իմանալ: Ես շատ ուրախ կլինեի, եթե այդ խնդիրը չլիներ, և մյուս նստաշրջանին մասնակցեի,-հայտարարել է պատգամավորը:

Թեև Տիգրան Արզաքանցյանն առողջական խնդիրներ ունի, սակայն հայտարարել է, որ հաջորդ գումարման խորհրդարանում կրկին նույն ընտրատարածքում կրկին մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է որպես պատգամավորության թեկնածու:

7օր»-ի հարցին՝ եթե առողջական խնդիրներ ունի, ինչո՞ւ է նորից առաջադրելու իր թեկնածությունը, Տ. Արզաքանցյանը պատասխանել է. «Առողջության հետ կապված խնդիրները շուտով կվերջանան»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը