Կարծիք

04.08.2021 09:46


Ադրբեջանը վերածվել է էրդողանական վարչախմբի արբանյակի

Ադրբեջանը վերածվել է էրդողանական վարչախմբի արբանյակի
Թուրքիայում հրդեհների պատճառները որքանով, որ հետաքրքիր են էրդողանական վարչախմբի համար, նույնքանով պետք է հետաքրքրեն մեզ՝ որպես պետություն։
Ժամանակակից աշխարհում պատերազմները և հակամարտությունները հիբրիդային բնույթի են, ինչը ենթադրում է բազմազան գործիքակազմերի կիրառություն՝ այդ թվում թշնամուն իր իսկ թիկունքում անզուգաչափ հարված հասցնելը։
Մեր տարածաշրջանում Ադրբեջանն, ըստ էության, վերածվել է էրդողանական վարչախմբի արբանյակի կամ գործակատարի, հետևաբար Բաքվի բռնապետի բոլոր հակամարդկային գործողությունների համար պատասխան պետք է տա նաև Թուրքիայի ներկայիս ծավալապաշտ վարչակարգը, որի ոտքերի տակ հնարավոր ագրեսիայի դեպքում հողը պետք է այրվի նաև ուղղակի իմաստով։
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը