Լրահոս

18.04.2009 10:26


ՀԱԿ գրասենյակը նամակ է պատրաստել Մարդու իրավունքների պաշտպանի համար

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀԱԿ ակտիվիստները ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Մարտիրոսյանին ուղղված նամակ էին պատրաստել՝ բողոքելով իրենց իրավունքների ոտնահարման դեմ։ «7 օր»-ի հետ զրույցում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նշել է, որ այդ նախաձեռնությունը ժողովրդինն է և ինքը տեղյակ չէ, նամակն արդեն ուղարկվել է թե ոչ։

-Բայց ՀԱԿ գրասենյակը նամակ է  պատրաստել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համար այս 5 օրերին տեղի ունեցած դեպքերի նկարագրությամբ, կից նաև ներկայացնելու ենք DVD, որտեղ տեսանյութով երևում են ոստիկանների գործողությունները,- ասել է նա և հավելել, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը իր նախաձեռնությամբ եկել էր Հյուսիսային պողատա և կոչ արել համբերել ևս երկու օր։ Այն հարցին, թե ի՞նչ նկատի ուներ նա «2 օր համբերեք» ասելով՝ Լևոն Զուրաբյանն պատասխանեց, թե չգիտի։

Այս խորագրի վերջին նյութերը