Կարծիք

08.08.2021 09:27


Էրդողանի մեկ անզգույշ քայլն այսօր դարձել է մեծ խնդիր իր վարկանիշի համար

Էրդողանի մեկ անզգույշ քայլն այսօր դարձել է մեծ խնդիր իր վարկանիշի համար

Թուրքիայում հակակառավարական կամ ավելի ճիշտ՝ հակաէրդողանական տրամադրությունները գնալով թափ են հավաքում։

Էրդողանի մեկ անզգույշ քայլն այսօր դարձել է մեծ խնդիր իր վարկանիշի համար։

Երբ այցելել էր հրդեհի արդյունքում (ինձ համար արդյունք է, ոչ հետևանք) աղետի գոտի դարձած բնակավայրերից մեկը, պարենային տոպրակ էր նետել իրեն դիմավորած եկած մարդկանց ուղղությամբ, իբրև թե օգնություն տրամադրելու մեկնարկ։

Սա կոշտ քննադատության արժանացավ ընդդիմության կողմից, և ընդդիմությունը օրակարգ մտցրեց, որ էրդողանը թեյ շպրտելու փոխարեն, լավ կանի ջուր լցնի կրակին։

Արդեն հակաէրդողանական բողոքի ցույցերը սակավամարդ չեն։ Հիմնական լոզունգների միտքն այն է, որ իրեն հզոր համարող Թուրքիան չի կարողանում կրակը մարել, իրեն բարձր տեխնոլոգիաների առաջատար համարող Թուրքիան չի կարողանում տեղորոշել կրակի օջախները, կրակի ուղղությունը և այլն։ Եթե այս բողոքի ակցիաներին միանան կրակից անմիջապես տուժած մարդիկ, ապա, կարծում եմ, որ Էրդողանը լուրջ խնդիր է ունենալու, ներքին լարված քաղաքական իրավիճակի առաջ է կանգնելու

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը