Կարծիք

12.08.2021 14:06


Ալե՛ն և քայլիստներ՝ տղա եք, սրանց հարցերը լուծեք (տեսանյութ)

Ալե՛ն և քայլիստներ՝ տղա եք, սրանց հարցերը լուծեք (տեսանյութ)
Մինչ Ալենը և որոշ քայլիստներ «տղամարդլամիշ» են լինում ԱԺ-ում՝ դրսևորելով ագրեսիվ պահվածք փորձելում են փակել ընդդիմադիրների բերաններն, ադրբեջանցիները շարունակում են ծաղրել կապիտուլյանտ, իրենց կողմից նվաստացված և նսեմացված Նիկոլին և այդ ամենը նաև տարածում են ամբողջ հայ ժողովրդի վրա...
Ի դեպ ասեմ, որ դրսում իրենց շատ հպարտ զգացող մեր հայրենակիցները փաստում են, որ նախկինի պես չեն կարող գլուխները բարձր և հպարտ լինել նույն թուրք-ազերիների նկատմամբ... Իսկ այլազգիները հայերին վերաբերվում են խղճահարությամբ...
Ալե՛ն, լավ հիշի, Հայաստանում Նիկոլն ու քո նմանները կարող են իրենց հաղթանակած զգալ, բայց դրսում ձեզ նմաններին վերաբերվում են որպես կապիտուլյանտների և պարտվածների՝ իրենց բոլոր խայտառակ և բացասական հետևանքներով...
Քայլիստնե՛ր՝ վայելեք թուրք լակոտների խրախճանքը կապիտուլյանտ Նիկոլին նվիրված երգի տակ ու երազեք, որ սրանց հետ հարևանություն և առևտուր եք անելու..
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը