Աշխարհ

14.08.2021 11:13


Հայտնի է դարձել, թե երբ կլինի Մեսսիի դեբյուտը ՊՍԺ-ի կազմում

Հայտնի է դարձել, թե երբ կլինի Մեսսիի դեբյուտը ՊՍԺ-ի կազմում

Պարի Սեն-Ժերմենի նոր հարձակվող Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Ստրասբուրի դեմ առաջիկա խաղին։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։

Աղբյուրի տեղեկություններով, արգենտինացու ոչ օպտիմալ մարզավիճակի պատճառով նրա դեբյուտը կկայանա օգոստոսի 29-ին՝ Ռեյմսի դեմ խաղում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ՊՍԺ-ն պաշտոնապես հայտարարել էր Մեսսիի հետ պայմանագիր կնքելու մասին։ Այն նախատեսված է մինչև 2023 թվականը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը