Աշխարհ

14.08.2021 12:02


Ռուսաստանում ավտոբուս է վթարի ենթարկվել, ավելի քան 20 տուժած կա

Ռուսաստանում ավտոբուս է վթարի ենթարկվել, ավելի քան 20 տուժած կա

ՌԴ Վլադիմիրի մարզում ավտոբուսի ու բեռնատարի բախումից 22 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության տարածքային վարչությանը:

Վթարը տեղի է ունեցել անցած գիշեր Մոսկվայի ժամանակով 03:15-ի սահմանում Ալեքսանդրովսկի շրջանով անցնող, դաշնային նշանակության ավտոմայրուղու 97-րդ կիլոմետրին:

Նախնական տվյալներով` «Նեոպլան» մակնիշի ավտոբուսի 57-ամյա վարորդը, Յարոսլավլից դեպի Մոսկվա ընթանալիս, բախվել է 37-ամյա վարորդի վարած, նույն ուղղությամբ շարժվող «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության հաղորդագրությունում զոհերի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Առավոտյան 06։30-ի դրությամբ տեղեկացրել են միայն 22 տուժածի մասին, որոնցից 16-ը տեղափոխվել են բուժհաստատություն:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը