Աշխարհ

14.08.2021 13:40


Ադրբեջանի հրթիռահրետանային ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացնում

Ադրբեջանի հրթիռահրետանային ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացնում

Ադրբեջանական բանակի հրթիռային և հրետանային ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացնում։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով պաշտպանության նախարարությանը։

Ըստ հաղորդագրության` զորավարժությունների ընթացքում հրետանային ստորաբաժանումները, դուրս գալով կենտրոնացման շրջաններ, զբաղեցնում են կրակային դիրքեր և մարտական հրաձգություն անցկացնում:

Զորավարժություններին ներգրավված անձնակազմի քանակի մասին չի հաղորդվում:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը