Աշխարհ

14.08.2021 13:40


Սերգեյ Կոպիրկինն արձակուրդի ընթացքում ընտանիքի հետ ծանոթանում է Հայաստանի տեսարժան վայրերին

Սերգեյ Կոպիրկինն արձակուրդի ընթացքում ընտանիքի հետ ծանոթանում է Հայաստանի տեսարժան վայրերին

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը տեղեկացնում է, որ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն արձակուրդի ընթացքում ընտանիքի հետ ծանոթանում է Հայաստանի տեսարժան վայրերին:

Օգոստոսի 12-ին դեսպանն ընտանիքի անդամների հետ այցելել է Արմավիրի մարզ, եղել Բագարան գյուղում գտնվող 10-րդ դարում կառուցված Սուրբ Շուշանիկ, ինչպես նաև 6-րդ դարում կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցիներում։

Սերգեյ Կոպիրկինն այցելել է նաև Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Արմավիրի սահմանապահ ջոկատի ծառայության վայր, եղել է նաև հայ-թուրքական սահմանի մոտ տեղակայված հենակետերում ու դիրքերում:

Ռուս և հայ սահմանապահների հետ հանդիպմանը Կոպիրիկինը ծանոթացել է նրանց կողմից իրականացվող խնդիրներին, թե ինչպես են համատեղ ծառայության ընթացքում իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությունը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը