Աշխարհ

16.08.2021 20:45


«Քաբուլում մեր դեսպանատունը շարունակում է գործել»․ Չավուշօղլու

«Քաբուլում մեր դեսպանատունը շարունակում է գործել»․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Թուրքիայի դեսպանատունը շարունակում է աշխատել:

Չավուշօղլուն, անդրադառնալով Աֆղանստանում Թուրքիայի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների և Թուրքիայի քաղաքացիների անվտանգության հարցին, նշել է. «Մեր դիվանագիտական առաքելությունների և բոլոր աշխատակիցների համար անհրաժեշտ միջոցառումները ի սկզբանե էինք ձեռնարկել: Քաբուլում մեր դեսպանատունը շարունակում է իր գործունեությունը: Այսինքն՝ լինի դա մեր քաղաքացիների գործարքները, թե հյուպատոսական որևէ այլ գործողություն, իրականացվում են»:

Աֆղանստանում Թուրքիայի քաղաքացիների հարցին անդրադառնալով՝ Չավուշօղլուն հայտնել է, որ դեսպանատունը և հյուպատոսարանը հավաքում են ստացված դիմումները, և Աֆղանստանից հեռանալ ցանկացող Թուրքիայի բոլոր քաղաքացիների համար բոլոր հնարավորությունները կապահովվեն, ինչի համար արդեն նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը