Կարծիք

16.08.2021 17:32


Աֆղանստանում Իսլամը հաղթեց Արևմտյան աշխարհայացքին

Աֆղանստանում Իսլամը հաղթեց Արևմտյան աշխարհայացքին

Այն, ինչ Աֆղանստանում է կատարվում, ուղղակիորեն մեզ հետ կապ ունի, սակայն դրա համար պետք է գնահատենք կատարվածի հիմնական հետևանքը։

Կարճ գնահատականն այն է, որ Աֆղանստանում Արևմուտքը պարտություն կրեց։ Այս պարտությունը կարելի է տարբեր տեսանկյուններից քննարկել, սակայն, իմ տեսակետով, այդ պարտության ամենանշանային և հետագայում մեծ հետևանքներ ունեցող պատճառը մշակութաբանական է' Արևմտյան ժողովրդավարությունը պարտվեց Իսլամին։ Աֆղանցիներն ընտրեցին չադրաները ժողովրդավարության փոխարեն։ Իսկ աֆղանցիները, չնայած երկրի ցածր կրթական մակարդակին, ինտելեկտուալ ոլորտներում Արևմուտքում մեծ հաջողությունների են հասնում։ Ըստ էության Աֆղանստանում աշխարհայացքային պայքար էր ընթանում։

Ինչո՞ւ նման ընտրություն կատարեցին։

Իսլամական երկրներում արևմտյան աշխարհայացքն ու մշակույթը չի կարողանում պատվաստվել, դա փաստ է, սակայն փաստ է նաև, որ Արևմուտքի բազմամիլիոնանոց իսլամական համայնքները նույնպես նախընտրում են Իսլամի աշխարհայացքն ու արժեքները։ Սա է Արևմուտքի հիմնական մարտահրավերը։

Արևմուտքի ու Իսլամի հաջորդ ճակատը կարող է անցնել արդեն ոչ թե Աֆղանստանում, կամ Իրաքում, այլ արդեն Եվրոպայի քաղաքներում։

Ինչո՞ւ է արևմտյան գրավիչ ու ռացիոնալ աշխարհայացքը պարտվում է Իսլամին, որը սահմանափակում է ազատություններն ու տանում միջնադար, իսկ ինչո՞ւ են ևրոպացի բազմաթիվ ինտելեկտուալներ ու համալսարանական պրոֆեսորների նախընտրում Իսլամը, քննարկման լուրջ թեմա է, որի մասին կխոսեմ հետագայում, հարմար առիթով, վիդեո ելույթի միջոցով։

Իսկ հիմա կարճ հարց տամ, ինչու Հռոմեական կայսրությունում, որը գիտական, փիլիսոփայական, գրական, տեխնոլոգիական բարձր ստանդարտներ էր ձևավորել, հաղթեց քրիստոնեությունը, որը նույնպես այն ժամանակ հետամնաց համայնք էր։ Պատճառները կարող է նույնը լինեն։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը