Լրահոս

18.04.2009 12:11


Վլադիմիր Կարապետյան. «Քաղաքապետարանը թույլատրել է մայիսի 1–ի հանրահավաքի անցկացումը»

-Մենք ամեն օր պայքարի մեջ ենք, այն առումով, քանի դեռ մեր կողմնակիցներն ամեն օր հավաքվում են, մենք էլ միշտ այնտեղ ենք լինում, որպեսզի հնարավորինս նվազագույնի հասցնենք այն արհեստական բախումները, որ ոստիկանները սարքում են իրենց ապօրինի գործողություններով,- «7օր»-ին ասել է Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Վլադիմիր Կարապետյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ սպասվում են մի շարք ակտիվ ակցիաներ, երթերի և ցույցերի տեսքով։ Նրա տեղեկությամբ, քաղաքապետարանը թույլատրել է մայիսի 1-ին կայանալիք հանրահավաքը, ինչն, ըստ նրա, ողջունելի է։

- Հիմա մենք մեր ամբողջ ուժերը ներդնելու ենք ընտրություններին նախապատրաստվելու մեջ, և, եթե քաղաքապետարանը թույլատրել է մայիսի 1-ի հանրահավաքի անցկացումը, ապա ես դա խոհեմ քայլ եմ գնահատում,- ասել է նա Վլադիմիր Կարապետյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը