Աշխարհ

23.08.2021 11:46


«Ռոմա»-«Ֆիորենտինա»` 3։1. Հենրիխ Մխիթարյանը նոր մրցաշրջանում առաջին գոլը խփեց (տեսանյութ)

«Ռոմա»-«Ֆիորենտինա»` 3։1. Հենրիխ Մխիթարյանը նոր մրցաշրջանում առաջին գոլը խփեց (տեսանյութ)

Երեկ` օգոստոսի 22–ին, Հռոմում Ա Սերիայի 1-ին տուրի «Ռոմա»–«Ֆիորենտինա» հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով՝ հօգուտ «Ռոմայի»:

​​Նոր մրցաշրջանում առաջին գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը։ Նա աչքի ընկավ հանդիպման 26-րդ րոպեին թիմի նորեկ, անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամի փոխանցումից հետո։

Մխիթարյանի գոլից հետո Ժորդան Վերետուն դուբլի հեղինակ դարձավ 64-րդ և 79-րդ րոպեներին:

Այսպիսով, Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Ա Սերիայում 5-րդ անընդմեջ խաղում:

​Հռոմեացիների վերջին կիսապաշտպանը, ում դա հաջողվել էր անել (2012-ի նոյեմբերին) Էրիկ Լամելան էր. նա աչքի էր ընկել 6 խաղ անընդմեջ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը