Լրահոս

24.06.2011 09:30


Այսօր Կազանում կկայանա Սարգսյան–Ալիև–Մեդվեդև եռակողմ հանդիպումը

Այսօր Կազանում կկայանա Սարգսյան–Ալիև–Մեդվեդև եռակողմ հանդիպումը

Այսօր Կազանում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահաներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի եռակողմ հանդիպումը։

Հանդիպման ընթացքում քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարագվորման հարցը։

Վերջին շրջնում թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե՛ համանախագահ երկրների ղեկավարներն ու ներկայացուցիչները, թե՛ ադրբեջանական կողմն անընդհատ խոսում էին Կազանում հնարավոր առաջընթացի, արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում նոր հնարավորությունների մասին։

Հայկական կողմից, սակայն, այս կապակցությամբ պաշտոնական մակարդակով նման գնահատականներ ու հայտարարություններ չեն արվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը