Աշխարհ

24.08.2021 21:50


Էրդողանի կուսակիցը ահաբեկել է երեխաներին (տեսանյութ)

Էրդողանի կուսակիցը ահաբեկել է երեխաներին (տեսանյութ)

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Անթաքիայի շրջանի երիտթևի ղեկավար Մեհմեթ Ֆաթիհը աչքի է ընկել սկանդալային վարքով։

Համացանցում տարածված տեսանյութից հետո նա արժանացել է բազմաթիվ օգտատերերի խիստ քննադատությանը։ Բանն այն է, որ Էրդողանի կուսակիցը մանկահասակ երեխայի ձեռքի մեջ ատրճանակ է դրել ու կրակել։

Կրակոցի ձայնից ահաբեկված երեխան փորձել է փախչել, բայց Մեհմեթը բռնել է նրան։ Իսկ մոտակայքում կանգնած մեկ այլ երեխա սարսափահար հեռու է փախչել։ Այդքանից հետո երիտթևի ղեկավարը ծիծաղել է ու տեսախցիկին ձեռքով արել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը