Կարծիք

28.08.2021 14:16


փաշինյան նիկոլ, դու սովետական շրջանում փոխանը ծակ երեխա էիր և տարրական պատկերացում չունեիր Սյունիքի մասին

փաշինյան նիկոլ, դու սովետական շրջանում փոխանը ծակ երեխա էիր և տարրական պատկերացում չունեիր Սյունիքի մասին

փաշինյան նիկոլ, դու սովետական շրջանում փոխանը ծակ երեխա էիր և տարրական պատկերացում չունեիր Սյունիքի մասին։

Ծնվել ու ապրել եմ Սյունիքում։ Երբ կար սովետական շրջան, ես ապրում էի այդ շրջանում Սյունիքում, իսկ դու չգիտեմ էլ թե ուր էիր ապրում, գիտեի՞ր, որ Հայաստանը Սյունիք էլ ունի․․․

Հիշեցնեմ, որ սյունեցիներս, երբ ադրբեջանցիները գալիս ու ձվադրվում էին մեր ամենաբարեբեր, արևոտ հողերում, մեր բարբառով ասում էինք՝ թորքը շտեղ լյավ վեղ ու արեվա տեսնում, կյամա տեղ ծաք տինում։ Թուրքը գալիս ու մեր լավ հողերում շվաքը փռում, կատվի նման բազմանում էր։

Հիմա դու էդ որտեղի՞ց ծլար, եկար ու Սյունիքի գյուղերը ադրբեջանի անկլավները համարեցիր ու սկսեցիր ադրբեջանական անուններով կոչել սյունյաց անարատ հայոց հողը։ Նույնիսկ ադրբեջանցին քինախնդրությունից դրդված հայկական գյուղերը չէր վերանվանի ադրբեջանական անուններով՝ Էյվազլիի ու Չայզամի։ Դու էդ ո՞վ եղար, դու էդ, Գուսան Աշոտի ասած, ի՞նչ չարի սերմ եղար Սյունիքի, Հայաստանի համար։ Բայց Գուսանի բառերը լավ կանես հիշես՝ թուրքերեն անվանումներ տալուց առաջ․

Գուսան Աշոտ, Սյունյաց հողը անարատ է,

Չարի սերմը բուն չի դնի, անարմատ է․

Մարդն արծիվ է, լեռնածին է, հրահատ է,

Հազար հողմեր ձեզ չեն մաշել, Սյունյաց սարեր:

Հասմիկ Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը