Կարծիք

29.08.2021 08:44


Մենք աղքատ պետություն ենք` համարյա դեֆոլտի եզրին, բայց մարդիկ շարունակում են 650+ դրամանոց լոլիկ սպառել

Մենք աղքատ պետություն ենք` համարյա դեֆոլտի եզրին, բայց մարդիկ շարունակում են 650+ դրամանոց լոլիկ սպառել

Ընդամենը մեկ տարի առաջ մարդիկ խիստ վրդովվում էին, որ ամանորին ջերմոցի լոլիկի գինը գերազանցում էր 600 դրամը։

Այսօր` լոլիկի ամենալավ սեզոնին, նույնիսկ բակային խանութներում դաշտի լոլիկ գտնելը մեծ հաջողություն է, գինն էլ 300 դրամից պակաս չէ։ Փոխարենը շտապ սպառվում է 650+ դրամանոց ջերմոցի արտադրանքը` բոլոր վաճառակետերում։

ՀՀ պարտքը հատել է $9 մլրդ֊ի շեմը։ Ըստ էության, մենք աղքատ պետություն ենք` համարյա դեֆոլտի եզրին։ Բայց մարդիկ շարունակում են 650+ դրամանոց լոլիկ սպառել` լոլիկի ամենալավ սեզոնի ընթացքում։

Բողոք, պահանջ, ակցիա անող չկա։ Համատարած ապատիա է։ Իսկ սոված մարդուն դժվար է կանգնեցնել` սնունդ հայթայթելու ճանապարհին, ինչպես նախամարդու ժամանակ, քանի որ սնունդը բազային, կենսական պահանջմունք է։

Չեմ հավատում, թե "քաղցածները քիչ են" կամ էլ "հասարակությունը հեչ էլ քաղցած չէ" տեսակետներին։ Ինֆորմացիայի տարբեր աղբյուրների ու սեփական դիտարկումների հիման վրա եմ ասում։

Ինչ֊որ մի տեղ ինչ֊որ մի բան այն չէ։

Ու սա հեչ լավ բանի մասին չի վկայում։

Հրաչուհի Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը