Կարծիք

29.08.2021 19:13


Ըստ ադրբեջանական ցանցերում պտտվող տեղեկությունների՝ աֆղանստանցի 50 000 գաղթականների բնակեցնելու են Սյունիքին հարող տարածքում

Ըստ ադրբեջանական ցանցերում պտտվող տեղեկությունների՝ աֆղանստանցի 50 000 գաղթականների բնակեցնելու են Սյունիքին հարող տարածքում

Ըստ ադրբեջանական ցանցերում պտտվող տեղեկությունների, մոտակա ժամանակներում աֆղանստանցի 50 000 գաղթականների բնակեցնելու են Քաշաթաղի շրջանի հարավային մասում (Լաչինի հարավային մաս, Կուբաթլու, Զանգելան): Այսինքն՝ Սյունիքին հարող տարածքներում։

Հետագայում նախատեսվում է այդ գաղթականների թիվը հասցնել 160000-ից 200000-ի՝ բնակեցնելով Արցախից բռնազավթված մյուս տարածքներում։

Կարծում եմ՝ քաղաքական հետևանքները հասկանալի են։ Հատկապես, որ այս գործընթացի ետևում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է, որն այս պահին իր ներկայությունն է ապահովել Աֆղանստանում։ Բացի այն, որ արաքսա-ողջի-որոտանամերձ տեղանքում փոխում են ժողովրդագրական կազմն ու պատկերը, հասկանալի է, որ մարդասիրությունից դրդված չեն թուրքերն ու ադրբեջանցիները սա իրականացնելու։ Վստահ եմ, որ շատ կարճ ժամանակ անց՝ աֆղանական այս խառնամբոխին կփորձեն օգտագործել Իրանի, Հայաստանի ու հայապատկան մնացած Արցախի, որով էլ՝ նաև տեղակայված ռուսաստանյան խաղաղապահների դեմ։

Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը