Կարծիք

31.08.2021 13:13


Նիկոլը սաունաներո՞ւմ է նշելու Արցախի անկախության տոնը

Նիկոլը սաունաներո՞ւմ է նշելու Արցախի անկախության տոնը

Սեպտեմբերի 1-ին Արցախի անկախության տոնին ընդառաջ Ստեփանակերտում տեղի է ունենալու Խորհրդարանի հատուկ նիստ, իսկ սեպտեմբերի 2-ին՝ անկախության օրվան նվիրված միջոցառում:

Ի տարբերություն նախկինում ձևավորված ավանդույթի, այս տարի, սակայն, Արցախի անկախության տոնին ներկա չեն լինի ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ ՀՀ վարչապետը, ո՛չ էլ ՀՀ Ազգային ժողովի նախագահը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը մեկնում է արձակուրդ, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում, իսկ, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, մեկնելու է Սոչիի հանգստավայրեր: Ողջ կյանքում Արցախը ծանր բեռ համարած Փաշինյանը, հավանաբար, սաունաներում և լողավազաններում այս օրերին նշելու է ոչ թե Արցախի անկախության, այլ իր իշխանության օրոք վերջինիս մեծագույն մասը «փառահեղ» կերպով թշնամուն հանձնելու և «ծանր բեռից» ազատավելու «տարեդարձը»:

Ավելին, Արցախի անկախության տոնին ՀՀ բարձրագույն իշխանությունը չի ձևավորել անգամ կառավարական և խորհրդարանական պաշտոնական պատվիրակություն, և խմբակցություններից պատգամավորները մեկնելու են առանձնաբար՝ սեփական ֆրակցիայի որոշմամբ և նախաձեռնությամբ:

Արցախ չեն մեկնելու նաև փոխվարչապետները, և լուրեր են պտտվում միայն ԱԺ ՔՊ-ական որոշ պատգամավորների և ԱԺ փոխնախագահի այցի մասին:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ այսօր արդեն Արցախ է մեկնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատվիրակությունը:

Ութերորդ գումարման Ազգային ժողովի կայքում դեռևս տեղեկություններ չկան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմի մասին, իսկ նախորդ գումարման ԱԺ-ի նույն հանձնաժողովի 24 անձանցի բաղկացած կազմը գլխավորում էր Արարատ Միրզոյանը:

Վահե Սարգսյան

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը