Աշխարհ

31.08.2021 19:40


Վրաստանում կրթությունը դպրոցներում և բուհերում կսկսվի հեռակա կարգով

Վրաստանում կրթությունը դպրոցներում և բուհերում կսկսվի հեռակա կարգով

Դպրոցներում ուսումնական գործընթացը հեռակա կարգով կվերսկսվի սեպտեմբերի 15-ից և կտևի մինչև հոկտեմբերի 4-ը, այս մասին որոշումն ընդունվել է Համակարգող խորհրդի նիստում:

Այս որոշումը վերաբերվում է բարձրագույն և արհեստագործական դպրոցներին:

«Դպրոցներում ուսումնական գործընթացը հեռակա կարգով կվերսկսվի սեպտեմբերի 15-ից և կտևի մինչև հոկտեմբերի 4-ը: Նմանատիպ կանոնակարգերը կկիրառվեն բարձրագույն և արհեստագործական դպրոցների համար»,-ասել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը