Լրահոս

24.06.2011 17:31


Տեղի է ունեցել Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը վերահսկող միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

Հունիսի 24-ին ՀՀ ԱԳՆ համակարգմամբ տեղի ունեցավ Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը վերահսկող միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը:

Աշխատանքային խմբի նպատակն է ամփոփել ներկա փուլում միջազգային մոնիտորինգային տարբեր մարմինների, մասնավորապես, ՄԱԿ-ի նորաստեղծ ընթացակարգի` Համընդհանուր պարբերական դիտարկման համաձայն ստանձնած պարտավորությունների իրականացումը:

Խմբի կազմում ընդգրկված են շահագրգիռ բոլոր նախարարությունների և գերատեսչությունների, այդ թվում` արտաքին գործերի, արդարադատության, առողջապահության, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության, գլխավոր դատախազության, դատական դեպարտամենտի, միգրացիոն պետական ծառայության, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նիստերին հրավիրյալի կարգավիճակով մասնակցելու են նաև հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը