Լրահոս

25.06.2011 10:27


ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հրաժարվել է հաստատել ռազմական գործողությունների ծրագիրը Լիբիայում

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հրաժարվել է հաստատել ռազմական գործողությունների ծրագիրը Լիբիայում

Ինչպես տեղեկացնում է «Associated Press» գործակալությունը, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը չի հաստատել նախագահ Բարաք Օբամայի՝ Լիբիայում ռազմական գործողությունները շարունակելու մասին ծրագիրը։

Փաստաթուղթը չի հաստատվել ձայների 295–123 հարաբերակցությամբ, ընդ որում՝ դեմ են քվեարկել ոչ միայն հանրապետականները, այլ նաև շատ դեմոկրատներ։

Ընդգծենք, որ վերջին 12 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Կոնգրեսի  պալատներից մեկը հրաժարվում է հաստատել ԱՄՆ–ի մասնակցությունն արտասահմանում իրականացվող ռազմական գործողություններին։

«AP»–ն ընդգծում է, որ բանաձևի չհաստատումը դեռ չի նշանակում, որ ԱՄՆ–ը պետք է անհապաղ դուրս գա ՆԱՏՕ–ի՝ Լիբիայում իրականացնող ռազմական գորոծողություններից։ Այն ավելի շատ  խորհրդանշական բնույթ է կրում. այդ կերպ կոնգրեսականներն Օբամային ցույց են տվել, որ չեն աջակցում նրան։

Այս խորագրի վերջին նյութերը