Լրահոս

25.06.2011 10:44


«Հըզբոլլահի» երկու անդամներ խոստովանել են, որ համագործակցել են ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության հետ

«Հըզբոլլահի»  երկու անդամներ  խոստովանել են, որ համագործակցել են ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության հետ

Ինչպես հաղորդում է «Agence France Presse» գործակալությունը, «Հըզբոլլահ» լիբանանյան իսլամական շարժման ղեկավար Հասան Նարսալլան հայտարարել է, որ շարժման երեք անդամներ ձերբակալվել են օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ  համագործակցության կասկածանքով, որոնցից երկուսն արդեն խոստովանել են, որ աշխատել են ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության հետ։

Ինչ վերաբերում է երրորդ ձերբակալվածին, ապա ենթադրվում է, որ նա հավաքագրված է եղել ԿՀՎ–ի, «Մասադին» կամ եվրոպական այլ հետախուզական վարչություններում։

«Ալ Ջազիրան» հաղորդում է, որ Նարսալլան ընդգծել է, որ լրտեսները «Հըզբոլլահի» ղեկավար կազմից չեն եղել։

Միևնույն ժամանակ Բեյրութում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ ձերբակալվածները ոչ մի կապ չունեն ԿՀՎ–ի հետ, և նրանց առաջադրված մեղադրանքները կեղծ են։

Այս խորագրի վերջին նյութերը