Լրահոս

06.09.2021 16:43


Լոսի Քիսոն պարգևատրվել է «Տիգրան Մեծ» մեդալով

Լոսի Քիսոն պարգևատրվել է «Տիգրան Մեծ» մեդալով

Հանրությանը որպես Լոսի Քիսո հայտնի Քրիստինե Հալաջյանը «X զորամաս-թանգարանում» «Տիգրան Մեծ» մեդալով է պարգևատրվել ՀԱԲ-ի կողմից ( «Հայոց ազգային բանակ» ռազմական միավորում)։

«Չգիտեմ, թե որ արժանիքիս համար, բայց ինձ «Տիգրան Մեծ» մեդալ տվեցին՝ ՀԱԲ-ի խորհրդի կողմից»,-իր ուղիղ միացման ժամանակ ասել է Քրիստինե Հալաջյանը։

Հիշեցնենք, որ «X զորամաս-թանգարանը» կառուցվել է ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Աղաբեկ Խաչատրյանի՝ Գեներալ Բեկ-ի կողմից։

Լոսի Քիսոյի այս պարգևատրումը մեծ դժգոհություն ու զայրույթ է հարուցել զոհվածների հարազատների շրջանում, նրանցից մեկը մեզ ասաց, որ պահանջ են ներկայացնելու․ «Եթե պիտի այդ տարածում նման մարդիկ պարգևատրվեն, ապա թող մեր երեխաների նկարները հանեն այնտեղից»։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը