Լրահոս

27.06.2011 13:02


Ծեծելով սպանել են բժշկին

Անցած գիշեր աղմկահարույց դեպք է գրանցվել Գյումրիում: Քաղաքի «Զույգ աղբյուր» կոչվող թաղամասի Կոմինտերն փողոցում երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում շտապօգնության կանչ տված 28–ամյա երիտասարդը դաժանորեն ծեծելով սպանել է Շտապ բուժօգնության 65– ամյա վիրաբույժ Աշոտ Գրիգորյանին: Ըստ նախնական տվյալների՝ երիտասարդը եղել է հարբած վիճակում: Կրկին նախնական տվյալների համաձայն՝ նա վիճել է հոր հետ, որից հետո հոր առողջական վիճակը վատացել է, և ստիպված են եղել շտապօգնություն կանչելու:

Սկզբում երիտասարդը շտապօգնության մեքենայի մեջ հայհոյել և հարվածել է բժիշկին, այնուհետև նրան դուրս է քաշել մեքենայից և շարունակել է դաժանորեն հարվածել: Այնուամենայնիվ դրանից հետո բժիշկը սպասարկել է կանչը, և հիվանդի վիճակը լավացել է: Դրանից հետո, ըստ նախնական տվյալների, բժիկ Աշոտ Գրգորյանը փորձել է հեռանալ հիվանդի բնակարանից, սակայն որդին կրկին հարձակվել է բժիշկի վրա և շարունակել է ծեծել, որից հետո բժիշկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և չնայած բուժքրոջ կողմից ցուցաբերված առաջին օգնությանը՝ նա հենց հիվանդի բնակարանում մահացել է:

–Ընթացքի ժամանակ քաշել–գցել է դուրս ու սկսել է խփել: Հասել են դուռը, սկսել է դռան դիմաց մոր ներկայությամբ ծեծել։ Այնպես է ծեծել խեղճ մարդուն, որ կոշիկները թռել են ոտքերից: Հետո հասել է հիվանդի մոտ, նստել է բազմոցին և ասել է, որ վատ է ու երևի մահանա: Եվ մահացել է,-ասել է Գյումրիի Շտապ բուժօգնության ՓԲԸ–ի տնօրեն Ռոբերտ Թորոսյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը