Լրահոս

27.06.2011 13:06


Հրդեհներ

Հունիսի 26-ին`ժամը 10.24-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվելԿոտայքի մարզի Քասախ գյուղում:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.01-ին, մարվել` 12.12-ին:Այրվել է 25 հա խոտածածկ տարածք:

Հունիսի 24-ից 27-ը ընկած ժամանակահատվածում նմանատիպ հրդեհներ են բռնկվել և խոտածածկ տարածքներ այրվել նաև  Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 50ա շենքի հարակից տարածքում՝1000 քմ, Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից  տարածքում՝ 8000 քմ, բուսաբանական այգու տարածքում՝2000 քմ, Այգեստան 11-րդ փողոցի թիվ 79 տան հարակից տարածքում՝ 2000 քմ, Իսրայելյան փողոցի թիվ 21 շենքի հարակից տարածքում՝ 1000 քմ, Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկի հարակից տարածքում՝3000 քմ, հեռուստաաշտարակի հարակից տարածքում՝ 6000 քմ, Կուրղինյան փողոցի վերջնամասում` Դալմայի այգիների տարածքում՝1500 քմ, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 2-րդ նրբ. թիվ 28 տան հարակից տարածքում՝2000 քմ,: ՛՛Կասկադ՛՛ համալիրի հարակից տարածքում՝1000 քմ, Հրազդանի կիրճում` Կիևյան կամրջի հարակից տարածքում՝3200 քմ, Լեփսուսի փողոցի թիվ 39 շենքի հարակից տարածքում՝1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արցախի փողոցի թիվ 19 տան հարակից տարածքում՝5 հա, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Տերյան փողոցի թիվ 9/51 տան հարակից տարածքում՝5000 քմ,Վաղարշապատ-Բաղրամյան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հարակից տարածքում՝1հա, Արարատի մարզի Նորաբաց գյուղի Երիտասարդական փողոցի վերջնամասի հարակից տարածքում՝2000քմ,Մասիս քաղաքի նոր թաղամասում՝2000 քմ մակերեսով, ինչպես նաև հանրապետության մի շարք այլ շրջաններում:

Հրշեջ- փրկարարների ուժերով բոլոր հրդեհները մարվել են:

Հունիսի 25-ին`ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի Շահումյան փողոցի թիվ 33 տան հարակից տարածքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.01-ին, մարվել`14.10-ին:

Այրվել է Բաբայանին պատկանող ավտոտնակի տանիքը` 30 քմ մակերեսով:

Նույն օրը՝ժամը 14.57-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.25-ին, մարվել`15.43-ին:

Ամբողջությամբ այրվել է Լ.Բաբայանին պատկանող ՛՛ԲՄՎ՛՛ մակնիշի 06 ՏՏ 422 պետհամարանիշի ավտոմեքենան:

Նույն օրը՝ժամը 15.08-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի թիվ 80 շենքի 42-րդ բնակարանում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղքը,այնուհետև ևս երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.25-ին, մարվել`15.29-ին:

Այրվել է Ա.Սիմոնյանին պատկանող բնակարանի ննջարանն իր գույքով` 12քմ մակերեսով:

Նույն օրը՝ժամը 19.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի 107 թաղամասի թիվ 31 տանը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.13-ին, մարվել` 19.26-ին:

Ամբողջությամբ այրվել է Ա. Եղոյանին պատկանող տան հյուրասենյակը գույքով` 20 քմ մակերեսով:

Հունիսի 26-ին՝ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Հովտաշատ գյուղում:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.50-ին, մարվել`15.15-ին:

Այրվել է Ս.Մանուկյանին պատկանող խաղողի այգին` 4000 քմ մակերեսով և  1 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը՝ժամը 15.22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան-Մասիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ում` ՛՛Կոնտինենտալ՛՛հյուրանոցային համալիրի տարածքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.46-ին, մարվել` 16.09-ին:

Ամբողջությամբ արվել է վագոն-տնակ` 27 քմ մակերեսով և համալիրին հարակից 2 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը՝ժամը 17.34-ին  ահազանգ է ստացվել , որ  հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Հոռոմ գյուղում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.53-ին, մարվել`18.55-ին: Այրվել է Ս.Դավթյանին պատկանող տան բակում պահեստավորված 180 հակ անասնակեր:

Այս խորագրի վերջին նյութերը