Լրահոս

27.06.2011 14:23


Ստեփան Գրիգորյան. «Կազանում ոչ մի արդյունք չկա, ինչն էլ լավ արդյունք է»

Ստեփան Գրիգորյան. «Կազանում ոչ մի արդյունք չկա, ինչն էլ լավ արդյունք է»

Լրագրողների  հետ հանդիպման ժամանակ Գլոբալիզացիայի  տարածաշրջանային համագործակցության կենտրոնի  նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, անդրադառնալով Կազանում կայացած Սարգսյան–Ալիև–Մեդվեդև եռակողմ հանդիպմանը, ասել է, որ, իր կարծիքով, այս հանդիպմամբ ավարտվում է Ղարաբաղի հարցում շատ կարևոր ժամանակաշրջան՝ արհեստական լավատեսությունների շրջանը։

–2006-ից հետո՝ Ռամբուեի հանդիպումից հետո, լավատեսությունն ավարտվեց: Այդ ժամանակ ամերիկացիները հստակ ասում էին, որ վեց ամիս հետո ԼՂՀ-ի հարցը կլուծվի: Դա արհեստական լավատեսություն էր, որից էլ սկսվեց ժամանակաշրջանը: Կազանից առաջ երկու հայտարարություն արվեց ՌԴ ԱԳ նախարարի կողմից: Երբ ՌԴ-ի կողմից պաշտոնական մակարդակով ասվում է, որ կողմերը կստորագրեն թուղթ, իրոք դա լուրջ էր, բայց  ոչ մի հիմք չկար ստորագրել շատ լուրջ փաստաթուղթ–ասել է նա։

Ըստ  Ստեփան Գրիգորյանի՝ Կազանում ոչ մի արդյունք չկա, ինչն էլ լավ արդյունք է:

–Կազանի հանդիպումը մի անգամ էլ ասաց, որ Մինսկի խումբը կարևորագույն ֆորմատն է, և ՌԴ-ի ջանքերն էլ են կարևոր: Փաստորեն, Կազանում հաղթեց տրամաբանությունը: Դա շատ կարևոր է: Հաղթեց այն տրամաբանությունը, որ եթե մենք առնվազն երեք հարցով Ադրբեջանի հետ տարաձայնություններ ունենք, ապա փաստաթուղթ չենք կարող ստորագրել,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը