Լրահոս

27.06.2011 15:57


Հայտնի է աշխարհի ամենամեծ կրծքերի տիրուհին

Հայտնի է աշխարհի ամենամեծ կրծքերի տիրուհին

Բրիտանիայի ազգային «ITV» հեռուստաընկերության «This Morning» առավոտյան ծրագիրը հյուրընկալել էր աշխարհի ամենամեծ կրծքերի տիրուհուն՝ Աննա Հոուկինս Թերներին։

Հայտնվելով Գինեսի  ռեկորդների գրքում՝ նա  ամենայն մանրամասնությամբ պատմել է իր պատմությունն ու զգացողությունները։

Տիկին Հոուկինս Թերները փոքր տարիքից սկել է արագ զարգանալ։ Եվ երբ դեռ 10 տարեկան էր, արդեն շատ էր տարբերվում հասակակիցներից ու համադասարանցիներից։

Սկզբում նա ամաչում էր դրանից, բայց մի քանի տարի անց՝ հատկապես ամուսնությունից հետո, ամեն ինչ փոխվեց։ Հերոսուհու ֆիզիկական առանձնահատկությունը (նա նաև շատ գեր է) նրա եկամտի հիմնական աղբյուրն է դարձել։

Ամուսնու պնդմամբ՝ նա իր գեր մարմինն սկսել է ցուցադրել մեծերի համար  նախատեսված կայքում։ Հիմա նա շատ գոհ է իրերի նման դասավորվածությունից։

Աննան իր կյանքում ոչինչ չի ուզում փոխել։

Հարցին՝ չի՞ ուզում արդյոք դիմել պլաստիկ վիրահատության, հերոսուհին զարմացած պատասխանել է.

–Իսկ ինչո՞ւ։ Ես ամուր մեջք և ճկուն ողնաշար ունեմ։ Շատերն են ինձ հարցնում՝ չե՞մ դժվարանում արդյոք քայլել, բայց չէ՞ որ ես հաշմանդամ չեմ։ Ես ուղղակի մեծ կրծքեր ունեմ, և դա ինձ դուր է գալիս։

Այս խորագրի վերջին նյութերը