Լրահոս

28.06.2011 09:51


Հունաստանում գործադուլներ են սկսվել ընդդեմ ծախսերի կրճատման

Հունաստանում գործադուլներ են սկսվել ընդդեմ ծախսերի կրճատման

Ինչպես հայտնում է «BBC»–ն, հունական տնտեսության մասնավոր  հատվածի խոշորագույն արհմիությունները 48–ժամյա գործադուլ են հայտարարել ընդդեմ պետական ծախսերի նոր բազմամիլիոնանոց կրճատումների։

Ավելի  վաղ երկրի  վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն կոչ էր արել պատգամավորներին՝ հաստատելու տնտեսության  28 միլիոնանոց ծրագիրը, առանց որի, նրա խոսքերով, երկիրը չի կարող հաղթահարել ճգանաժամային պարտքերը։

Արհմիությունները կրճատումները համարել են «բարբարոսություն» և խոստացել են պայքարել  մինչև վերջ։

Գործադուլների ժամանակ կփակվեն բանկերն ու պետական կառույցները, բացի այդ, չեն աշախատի ցամաքային, ջրային և օդային տրանսպորտի միջոցները։

Այս խորագրի վերջին նյութերը