Լրահոս

28.06.2011 09:08


ԱՄՆ–ը հիասթափված է ղարաբաղյան հարցով կազանյան բանակցություններից

ԱՄՆ–ը հիասթափված է ղարաբաղյան հարցով կազանյան բանակցություններից

ԱՄՆ–ը հիասթափված է ԼՂ–ի հարցով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև Կազանում անցկացված բանակցությունների արդյունքներից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը։

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Կազանում չկարողացան համաձայնության գալ հիմնարար սկզբունքների շուրջ։ Այդուհանդերձ, նախագահ Մեդվեդևի հետ իրենց համատեղ հայտարարության մեջ նրանք ընդգծեցին, որ մի շարք հարցերի շուրջ մոտեցումների փոխըմբռնման են հասել, համաձայնել են շարունակել հիմնարար սկզբունքների ուղղությամբ աշխատանքը, և որոշել են ապագայում նորից հանդիպել։ Բայց ես ուզում եմ ասել, որ դա հիասթափեցնում է»,–հայտարարել է Նուլանդը։

Այս խորագրի վերջին նյութերը