Լրահոս

28.06.2011 12:36


Ասկերանում նոր մարզադաշտ է բացվել

Ասկերանում նոր մարզադաշտ է բացվել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին Ասկերան շրջկենտրոնում մասնակցել է նոր մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը կարևորել է մարզական նման օբյեկտների դերակատարությունը շրջկենտրոններում ու շրջաններում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման և առողջ սերնդի դաստիարակության գործում: Նախագահ Սահակյանը արժեքավոր նվերներ է հանձնել մարզադաշտի շինարարությանը ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ անձանց: Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը